Շաբաթ, 20 Ապրիլի 2024, 12:29
Արմինֆո. Մեծ տիեզերագնացի ծննդյան 90-ամյակին նվիրված "Յուրի Գագարին ՝ մեր ժամանակի հերոս" գիտա-լուսավորչական միջազգային փառատոնի շրջանակներում Հայ-ռուսական համալսարան է ժամանել ռուս փորձարկող տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը:
|
Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 16:45
Արմինֆո. Հայաստանի նոր սահմանադրությունն անհրաժեշտ է, առաջին հերթին, ներկա և ապագա սերունդների համար։ Այդ մասին փետրվարի 8-ին լրագրողներին հայտարարել է Ազգային ժողովի "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը։
|
Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 20:37
Արմինֆո.Մրցույթին կմասնակցի շուրջ 4 հազար մասնակից ավելի քան 100 երկրներից։ Սպասվում է, որ ավելի քան 100 հազար զբոսաշրջիկ կայցելի սպորտային մրցույթները և մշակութային միջոցառումները։
|
Չորեքշաբթի, 25 Հոկտեմբերի 2023, 16:54
Արմինֆո. Այսօր Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացել են երկու նոր "աստղ"՝ անիմացիոն կինոյի հայ ականավոր գործիչներ Լեւ Ատամանովի և Վալենտին Պոդպոմոգովի:
|
Շաբաթ, 26 Օգոստոսի 2023, 15:58
Արմինֆո. Աշխարհին այսօր շատ են պակասում այնպիսի մարդիկ, ինչպիսին Էլի Վիզելն էր (Հոլոքոստը վերապրած ամենահայտնի մարդկանցից մեկը, աշխարհահռչակ գրող և մարդու իրավունքների պաշտպան - խմբ.): Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։
|
Երկուշաբթի, 6 Փետրվարի 2023, 15:55
Արմինֆո.Ռուս հասարակությունը հանդես չի գալիս Ռուսաստանի Դաշնությանը նոր տարածքների միացման օգտին։ Այդ մասին փետրվարի 6-ին Երևանում հաղորդել է Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Միջազգային գործընթացների վերլուծության լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, քաղաքագիտության դոկտոր Ալեքսեյ Տոկարևը՝ ներկայացնելով "Սոցիոլոգիա ապագայի պատկեր-2033" հետազոտությունը:
|
Չորեքշաբթի, 24 Օգոստոսի 2022, 12:25
Արմինֆո. STARMUS փառատոնին ընդառաջ Team Telecom Armenia-ն Պլանետարիում Երևանում անցկացրեց «Տիեզերական զրույցներ» միջոցառումը՝ հնարավորություն տալով դպրոցահասակ երեխաներին հանդիպելու աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի հետ։
Կարևորելով փառատոնի հետ համագործակցությունը Team Telecom Armenia ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը նշեց․ «Մենք միացել ենք STARMUS-ին գիտության, տեխնոլոգիաների ու արվեստի ուղղությունների զարգացմանն աջակցելու նպատակով։ Հաշվի առնելով, որ այս փառատոնի հիմնական մասնակիցները մեծահասակներն են, որոշեցինք կազմակերպել այնպիսի միջոցառում, որը կլինի հատուկ երեխաների համար և նրանց մոտ կառաջացնի հետաքրքրություն գիտության ու տիեզերքի հանդեպ»։
Միջոցառման ընթացքում 80-ից ավել երեխաներ լսեցին Գարիկ Իսրայելյանի «Կյանքը տիեզերքում» թեմայով ելույթը, տվեցին իրենց հետաքրքրող բոլոր հարցերն ու դիտեցին մեր Արեգակնային համակարգի, մոլորակների և արբանյակների մասին պատմող «Երկրագնդից տիեզերք» ֆիլմը։ Միջոցառման ավարտին «Տիեզերք» խմբի անդամներն անցկացրեցին մրցույթ, որի հաղթողները նվեր ստացան «ՄՏԿ։ Մարդու տունը տիեզերքում» գիրքը։
«Շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ երեխաներին աստղացուցարանում,
որովհետև դրանց շնորհիվ են նրանք հետագայում գալիս դեպի աստղագիտություն․ աստղերը ոգևորում են փոքրիկներին և առաջացնում հարցեր տալու ցանկություն, տիեզերքի վերաբերյալ հանելուկային առաջին զգացողություններ։ Այո՛, Պլանետարիումի հայերեն համարժեքն Աստղացուցարանն է։ Սթարմուսն այդ առումով նման է աստղացուցարանի, մեր նպատակը նույնպես ոգեշնչելն է։ Կուզեմ, որ այստեղ երեխաները հաճախ լինեն, մասնակցեն նման միջոցառումների և տարվեն նորը բացահայտելու գաղափարով»,- ասաց Գարիկ Իսրաելյանը։
STARMUS VI-ը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-10-ը։ Փառատոնի ծրագրում նախատեսվում է համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, գիտական ճամբարներ, ինչպիսիք են՝ աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի, Queen խմբի համահիմնադիր, երաժիշտ, աստղաֆիզիկոս և լուսանկարիչ դոկտոր Բրայան Մեյի համերգները, STARMUS ճամբարը Ազատության հրապարակում, Աստղային լուսանկարչության դպրոցը և այլն։
|
Երկուշաբթի, 4 Հուլիսի 2022, 15:32
Արմինֆո.«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրում ներառված է Վահագն Խաչատրյանի եւ Արեն Մալաքյանի «5 երազողները և Ձին» ֆիլմը:
|
Հինգշաբթի, 23 Հունիսի 2022, 00:44
Արմինֆո.«Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տարածքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ հունիսի 21-ին նշվել է Յոգայի 8-րդ միջազգային օրը:
|
Չորեքշաբթի, 3 Նոյեմբերի 2021, 11:23
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ելույթով է հանդես եկել ՄԱԿ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին: ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, Արմեն Սարգսյանն իր ելույթում ասել է.
|
Հինգշաբթի, 30 Սեպտեմբերի 2021, 16:30
Արմինֆո. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչ թեմաներ են բարձրացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանը նախօրեին Սոչիում կայացած բանակցությունների ժամանակ: Կրեմլի ներկայացուցչի խոսքով ՝ երկխոսությունը շատ կառուցողական էր, ժամանակին եւ անհրաժեշտ։
|
Երկուշաբթի, 12 Ապրիլի 2021, 11:46
Արմինֆո. 60 տարի առաջ այս օրը տեղի է ունեցել մարդու առաջին թռիչքը տիեզերք: 1961 թվականի ապրիլի 12-ին "Վոստոկ" հրթիռ-կրիչը ուղեծիր է դուրս բերել "Վոստոկ-1" տիեզերանավը, որում գտնվում էր խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինը ։
|
Երկուշաբթի, 15 Հունիսի 2020, 22:16
Արմինֆո. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ ԽՎ խորհրդին տեղեկացրել է կազմակերպության պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի, Հավաքական անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու միջոցառումների եւ կառույցի շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացների մասին: Այս մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։
|
Երկուշաբթի, 27 Ապրիլի 2020, 18:05
Արմինֆո. Երեւանի եւ Թեհրանի միջեւ բազմաթիվ նախագծեր այսօր սառեցվել են Իրանում բարդ տնտեսական իրավիճակի պատճառով: Ակնհայտ է, որ կորոնավիրուսի համավարակը և ԱՄՆ պատժամիջոցները լրջորեն կդժվարացնեն այդ նախագծերի իրականացումը հետագայում։ Այդ մասին հայտարարել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ տարածաշրջանում կորոնավիրուսի ազդեցության թեմայի քննարկման ժամանակ։
|
Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019, 16:20
Արմինֆո. Նոյեմբերի 22–ից 24-ը Երևանում կընթանա «Unistar Armenia» փառատոնը: Մի քանի օր շարունակ տարբեր հարթակներում գիտնականներ, նկարիչներ, տիեզերագնացներ և աստղագնացներ խոսելու են Հայաստանի և ողջ աշխարհի համար ամենակարևորի մասին. մշակույթի, գիտության, բարեգործության, տիեզերքում մեր տեղի և տիեզերքի հետ կապված մեր երազանքների մասին:
|
Երեթշաբթի, 15 Հոկտեմբերի 2019, 12:12
Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 15-ից 18-ը Հայաստան են այցելելու աշխարհահռչակ «Airbus» ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոան և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովը:
|
Ուրբաթ, 28 Հունիսի 2019, 17:19
Արմինֆո. Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 27-ին աշխատանքային նախաճաշի շուրջ հանդիպել է շվեյցարական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։
|
Չորեքշաբթի, 26 Հունիսի 2019, 12:35
Արմինֆո. Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում մասնակցել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում անցկացվող պանելային քննարկումներին:
|
Ուրբաթ, 24 Մայիսի 2019, 11:38
Արմինֆո.Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել դպրոցական Վերջին զանգի առթիվ.
|
Չորեքշաբթի, 22 Մայիսի 2019, 18:45
Արմինֆո. Մայիսի 22-ին տեղի ունեցավ «Միսս Արմենիաե համահայկական մշակութային հիմնադրամի մամուլի ասուլիսը, որի ընթացքում բանախոսները ներկայացրեցին «Միսս Տիեզերք Արմենիա 2019ե և «Միսս Աշխարհ Արմենիա 2019ե մրցույթների մասնակցության կարգն ու համահայկական գեղեցկության մրցույթ-փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումների օրակարգը:
|